Կատալոնիայի կառավարության անդամները ոչ միայն հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպվում են թագավորական արքունիքի կողմից, նաև չեն պատրաստվում պետության ղեկավարին հրավիրել իրենց կողմից անցկացվող միջոցառումներին:Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել Է ինքնավար հանրակցության նախարարների կաբինետի ղեկավար Կիմ Տոռան:
«Ո՛չ ես, ո՛չ էլ կառավարության անդամներից որևէ մեկը չի մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է միապետությունը, և միապետներին չենք հրավիրելու ոչ մի միջոցառման»,-ասել Է Տոռան պաշտոնական հեռուստատեսային ուղերձում:
«Ութուկես ամիս անց Ֆելիպե Վեցերորդը ոչ մի կերպ չհանգստացրեց և չաջակցեց հազարավոր մարդկանց, որոնք վիրավորված էին հոկտեմբերի 1-ին»,- հայտարարել Է Տոռան՝ նկատի ունենալով անկախության հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների՝ ներառյալ թագավորի դիրքորոշումը:
Նա նաև Ֆելիպե Վեցերորդին մեղադրել է այն բանում, որ նա «ներողություն չխնդրեց»: Տոռան հավելել է, որ «բոլոր ջանքերը գործադրել է երկխոսության համար, բայց դա հնարավոր չի եղել»: