Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության՝ երկրում ատոմային էլեկտրակայանների բոլոր գործողությունները վերահսկող պետական կորպորացիայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին եվրոպական երկրներին նախազգուշացրել է «սարսափելի ապագա» ունենալու մասին, եթե Իրանի հետ «հնգյակի» միջուկային համաձայնագիրը չեղարկվի, հաղորդում է TCH-ն:
«Եթե Եվրամիությունն ու մյուս երկրները, որոնք աջակցում են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, ժամանակին չցուցադրեն իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականությանը, նրանք միջուկային գործարքի ձախողման պատճառով սարսափելի ապագայի և աննախադեպ ցածր անվտանգության կբախվեն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- Օսլոյում ֆորումի ժամանակ ասել է Սալեհին:
Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է քննադատեն ԱՄՆ-ի՝ Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշումը: