ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կողմից տարածած հաղորդագրության համաձայն, փախստականների ավելի քան 500 երեխա վերադարձել է իրենց ընտանիքներ՝ շնորհիվ «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության: Այդ մասին հայտնում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշված քաղաքականության շրջանակներում, որը վերաբերում է սահմանի անօրինական հատմանը, ոչ պակաս, քան 2,3 հազար երեխաներ բաժանվել են իրենց ծնողներից և պահվել են առանձին, ինչն ամերիկյան հասարակության բարկությանն է արժանացել:
«ԱՄՆ Մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը 522 երեխաների միավորել է իրենց ծնողների հետ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: