ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ հունիսի 12-ին Սինգապուրում կայացած հանդիպման կազմակերպումն արժեցել է 12 մլն դոլար, հայտնում է Սինգապուրի ԱԳՆ՝ նշելով, որ ամենաշատը ծախսվել է անվտանգության ապահովման վրա:
Գերատեսչությունում ընդգծում են, որ իր մոտ ընդունելով ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը՝ Սինգապուրն իր ներդրումն է բերել Կորեական թերակղզում խաղաղության և կայունության հաստատման գործում: