Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ղարաբաղում իրավիճակի սրման անթույլատրելիության մասին:
«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին...Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրացմանը, ով չի ցանկանում լսել, որ ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, անշուշտ, լարվածության ճանապարհով են գնում: Մենք պետք է ամեն ինչ անենք կանխելու համար այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում», - հայտարարել է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: