Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկում Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես Էլ Ալբանիայի հետ և ակնկալում Է մասնակից երկրների կողմից համապատասխան որոշման ընդունումը, տեղեկացնում РИА Новости-ը:
«Եվրահանձնաժողովի հանձնարարականն այն Է, որ բանակցություններ սկսվեն ինչպես Սկոպիեի, այնպես Էլ Տիրանայի հետ… Ես հուսով եմ, որ երկրները ճիշտ որոշում կընդունեն, մենք տպավորիչ առաջընթաց ենք տեսնում Բալկաններում»,- ասել Մոգերինին ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստի սկսվելուց առաջ:
Ներկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածուներ են Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2005 թվականից), Մոնտենեգրոն (2010 թվականից), Սերբիան (2012 թվականից) և Թուրքիան (1999 թվականից):