ԵԽԽՎ–ն վեհաժողովի նոր նախագահ է ընտրել։ Վերջինս շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկեն է, ով այս տարվա արդեն հինգերորդ նախագահն է: Նշենք նաև, որ Պասկեն միակ թեկնածուն է եղել Վեհաժողովի նախագահի պաշտոնում։
Վեհաժողովի նախկին ղեկավար Միկելե Նիկոլետին հրաժարական էր տվել Իտալիայում այս տարվա մարտին տեղի ունեցած ընտրություններում պարտություն կրելուց հետո։