ԵՄ-ն Հայաստանում ապաստանած սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:
Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:
Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար: