Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հունիսի 26-ին հավանություն Է տվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին: Այսպես կոչված թագավորական արտոնագիր տալու՝ օրինագծի ընդունման եզրափակիչ փուլի մասին հայտարարությունը արել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:
Փորձագետներն օրենքը արդեն բնորոշել են՝ որպես բրիտանական օրենսդրության պատմության սահմանադրորեն կարևոր ակտերից մեկը: Brexit-ից հետո այն կչեղարկի Եվրոպական հանրակցությունների մասին 1972 թվականի օրենքը, որը եվրոպական օրենսդրության գործողությունը տարածում Է Միացյալ Թագավորության տարածքում: