Արցախ այցելության համար ադրբեջանական բանտում հայտնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Վաշինգտոնում ծանոթացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ի զարմանս` բաց, ուրախ և առանց պետության առաջին դեմքին հատուկ ձևակնությունների մարդ է:
Հ.Գ. Վաղը սպասում ենք Ադրբեջանի բոլոր ԶԼՄ-ներում. «Լապշինը հանձնվել է: Հաղթական Նավթաստանի հետախուզությունը ձեռք է բերել լուսանկար նախագահի հետ, ուրեմն հաստատ գումար է ստացել դաշնակներից»», - գրել է Լապշինը Facebook-ի իր էջում: