Իրանում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն նավթամշակման գործարաններից մեկում
Իրանի Աբադան քաղաքում նավթամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է տուժել, հայտնում է իրանական
Tasnim գործակալությունը:
Հաղորդվում է, որ փրկարարները փորձում են տեղայնացնել հրդեհը, որի պատճառները դեռևս հայտնի չեն:
Աբադանի նավթամշակման գործարանն աշխարում ամենախոշորներից է, այն գործում է 1912 թվականից:
© armedia.am