Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել Է պահպանել իր երկրի արժանապատվությունը արտաքին քաղաքական ծնշման պայմաններում եւ հայտարարել Է, որ պատրաստ Է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Press TV հեռուստաալիքը: «Մենք չեն ընկրկի եւ կպահպանենք մեր ազգային ու պատմական արժանապատվությունը ԱՄՆ-ի հանդեպ»,- ասել Է Ռոուհանին, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը «ծնկի կբերի ԱՄՆ-ին կամքի այդ ճակատամարտում»: Նա նաեւ պատմել Է կառավարության տնտեսական ծրագրերի մասին, նշել զարգացման հանգուցային ուղղությունները: