Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերը: