ԱՄՆ-ում դիտարկում են Պուերտո-Ռիկոն ամերիկյան նահանգ ճանաչելու հավանականությունը: համապատասխան օրենքի նախագիծը Կոնգրեսում ներկայացրել է Ներկայացուցիչների պալատում արշիպելագի ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես-Կոլոն:
Օրենքի նախագծի համաձայն`Պուերտո-Ռիկոն կմտնի ԱՄՆ կազմի մեջ 2021 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 12-ին Պուերտո-Ռիկոյում կայացած հանրաքվեի ժամանակ արշիպելագի բնակչության 97 տոկոսը կողմ էր արտահայտվել նահանգի իրավունքներով ԱՄՆ կազմի մեջ մտնելուն: