Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել` հորդորելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին բողոքի ակցիա չանցկացնել հունիսի 30-ին:
«Սիրելի՛ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի այդ միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձեռնության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Սուրբ Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին:
Նկատի ունենալով , որ հուզական այս լարված վիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող են վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը:
Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:
Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով», - ասել է նա: