Կիրակի Հնդկաստանի Ուտարաքհանդ նահանգում առնազն 47 մարդ է զոհվել ավտոբուսի կիրճն ընկնելու հետեւանքով: NDTV-ն հայտնում է, որ ավտոբուսում ընդհանուր մոտ 50 մարդ է եղել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 28 ուղեւորի համար նախատեսված գերբեռնված ավտոբուսը մոտ 200 մետր կիրճի լանջով ցած է սահել: Ճանապարհային պատահարի պատճառները ներկայումս պարզվում են:
Նահանգի իշխանությունները զոհվածների ընտանիքներին ցավակցություն են հայտնել: Տեղական կառավարությունը փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել զոհերի ազգականներին (200 հազար ռուփի՝ մոտ 3 հազար դոլար) եւ տուժողներին (50 հազար ռուփի՝ 730 դոլար):