«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստացի հաղթել է Մեքսիկայում հուլիսի 1-ին կայացած նախագահական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, ընտրատեղամասերի փակվելուց շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավում նրա մրցակիցներ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը և Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում է քվեների շուրջ 53 – 53,8 տոկոսը, քվեների քանակով նրան հաջորդում է «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ ձայների շուրջ 23 տոկոսով: