ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված հուշագրի վերաբերյալ նամակով դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին: Աշոտյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։
Նամակը ներկայացնում եմ ստորև։
Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա֊Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին։
Ընթացքի մասին կտեղեկացնեմ»։