Ուշագրավ դեպք է տեղի ունեցել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է նախագահական նստավայր, հայտնում է Ermenihaber-ը:
Երբ Թուրքիայի նախագահը պատրաստվել է մտնել նստավայր, մուտքի մոտ նրան դիմավորել է մի կին, ով Էրդողանից պահանջել է երկրում վերականգնել մահապատիժը։
Ի պատասխան քաղաքացու պահանջին՝ Էրդողանն ասել է. «Կամաց-կամաց։ Մահապատժի գործն այնքան էլ հեշտ չէ: Դեռ սահմանադրական օրենքի անհրաժեշտություն կլինի»։