Հուլիսի 5-ի առավոտյան Մինգեաչուրի ջերմաէլեկտրակայանի պահուստային տրանսֆորմատորներից մեկում կրկին հրդեհ է բռնկվել, հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Հրդեհի հետևանքով այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքային ծորակը, վնասվել է կաղապարը, և տրանսֆորմատորի յուղը տարածվել է 400 քմ տարածքում:
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Նշենք, որ հուլիսի լույս 3-ի գիշերը Մինգեչաուրի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորի վթարի հետևանքով Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր:
Իշխանությունների խոսքով` պատճառն այն է, որ կտրուկ աճել է բնակիչների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը: