Թուրքիան կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին, ինչպես փոխանցում է Аnadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Վերջինիս խոսքերով` արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 9-ին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում իր վերընտրվելու դեպքում կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը, որը նախագահին հնարավորություն էր տալիս մասնավորապես նոր օրենքներ ընդունել առանց խորհրդարանի հավանության: