Եվրոպայի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբերից մեկը, որը վնասազերծվել էր հունիսի վերջին իսպանական ոստիկանության կողմից, զբաղվում էր փողերի լվացմամբ կողոպուտով, պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելով, Արևելյան Եվրոպայից Արևմտյան Եվրոպա ծխախոտի մաքսանենգությամբ: Այս մասին հայտարարել էր Իսպանիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, իսպանական ոստիկանությունը հունիսի 26-ին հայտարարել էր «հայկական մաֆիայի» դեմ լայնամասշտաբ գործողության մասին, որի արդյունքում ձերբակալվել էր 129 մարդ:
Խուզարկությունների ժամանակ նրանց մոտ գտնվել էր 100 հազար եվրո, 9 միավոր հրազեն, փամփուշտներ, զրահաբաճկոններ, թանկարժեք մետաղների ձուլման սարքեր, ծխախոտի մեծ քանակություն: