Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում եվրոպական երեք երկրների առաջարկը միջուկային գործարքի վերաբերյալ անվանել է հիասթափեցնող, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ցավոք սրտի, առաջարկված փաթեթը հստակ լուծում չի պարունակում և չի առաջարկում համագործակցության հստակ մեթոդ, նրանում միայն կան ընդհանուր պարտավորություններ, ինչպես որ Եվրոպական միության նախորդ հայտարարություններում», - ասել է Ռոհանին: միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը կշարունակի Եվրոպայի հետ համագործակցությունը կախված Վիեննայում կայանալիք եվրոպական երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը գրանցված առաջընթացից:
Հիշեցնենք, միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանը Եվրոպան երկրներից ակնկալում է առաջարկներ, որոնք կփոխհատուցեն Վաշինգտոնի այդ քայլը: