Թուրքիան կրկին հանդես է եկել սպառնալիքներով՝ այս անգամ ԱՄՆ դեմ սանկցիաներ կիրառելու տեսքով, եթե Վաշինգթոնն Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների ձեռք բերումն ամերիկյան պատժամիջոցներին արժանացնի: Այս մասին Anadolu գործակալության խմբագիրների հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TASS-ը:
Վերջինս մասնավորապես նշել է. «Նրանք ասում են՝ «դուք C-400 եք գնում՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք»: Եթե դուք պատժամիջոցներ եք կիրառում, ապա կտեսնեք մեր պատասխանը: Եթե նման հարաբերություններ եք ցանկանում, դա ձեր ընտրությունն է»: