ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս փոխանցմամբ`զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։