ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնևում կայացած նստաշրջանում ընդունել է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաև Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` փաստաթղթի՝ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ստացել ձայների մեծամասնություն:
Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի կառավարության կողմից ահաբեկիչներն են կռվում: Այն դատապարտում է մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարում են բոլոր կողմերը: Դրա հետ մեկտեղ տեքստում հատկապես ընդգծված են մարդու իրավունքների «սիստեմատիկ, համատարած և կոպիտ խախտումներ Սիրիայի իշխանությունների և նրանց հետ կապված աշխարհազորային կազմավորումների» կողմից, «ներառյալ օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները և արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կռվում են Սիրիայի իշխանությունների կողմից»: