Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղում, որում մրցում էին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականները, 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան, հաղորդում է Sport.news.am-ը:
Խաղի ընթացքում Եվրոպայի հավաքականի գոլերի հեղինակներն էին Լուիշ Ֆիգուն և Յուրի Ջորկաեֆը: Լատինական Ամերիկային հավքականից գոլերով հանդես եկան Գաբրիել Բատիստուտան, Խավիեր Սավիոլան, Դուեյն Դե Ռոսարիոն (երկու անգամ), Բեբետոն:
Հավելենք, որ հանդիպմանը երկրորդ խաղակեսից տրիբունայից հետևեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: