ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։
Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,- գրել է նա: