ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Բրյուսելում։ Այս մասին նշված է արտաքին գերատեսչության թվիթերյան էջում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- նշված է հաղորդագրության մեջ: