Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին, փոխանցում է News.am-ը:
«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,- շեշտել է նա։
Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության. «Բայց ամեն ինչում կա չափ»։
Տոնոյանը հայտնեց, որ իր որդին էլ է մի քանի օր անց մեկնելու ծառայության, բայց թույլ չի տա այդպիսի ուշադրություն։ «Հավատացեք, թույլ չեմ տա», - ընդգծել է նա։