ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հաղորդում է News.am-ը:
«Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6-ին` 15:30-ին: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչև հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»,-ընդգծել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով, իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:
Սողոմոնյանը նշել է, որ իրենց համար որևէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի: