Թուրքիայի Մեծ ազգային ժողովում տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:
Երկուշաբթի ավելի ուշ նախագահական պալատում տեղի կունենա խորհրդարանական կառավարման ձեւից նախագահականին անցնելու պաշտոնական արարողությունը, ինչին կհաջորդի ընթրիքը, որին ներկա կլինի ավելի քան քսան երկրի առաջնորդ:
Ռուսական պատվիրակությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ կգլխավորի կառավարության նախագահ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Անկարա կժամանեն նաեւ Բուլղարիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Վենեսուելայի, Գվինեայի, Վրաստանի, Զամբիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Պակիստանի, Սոմալիի եւ Ուկրաինայի առաջոնրդներն ու կառավարությունների ղեկավարները: