Ադրբեջանում ցուցարարների հետ բախման ժամանակ երկու ոստիկան է սպանվել

12:13     11 հուլիսի, 2018

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիան ցրելու ժամանակ երկու ոստիկան է զոհվել, հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ բողոքի ակցիային մասնակցել է ինչ-որ կրոնական խմբավորման 150-200 անդամ: Նրանք հանդես են եկել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:


© armedia.am