Բելառուսական անձնագիր ունեցող արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ` Ադրբեջան այցելելու և Գյանջայում հայերի լքած տները որոնելու պատճառով: Նա տեսաուղերձ է տարածել և հայտարարել, որ օգնության կարիք ունի։
«Ես խաղաղությամբ էի այցելել Ադրբեջան, ես ցույց եմ տվել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։ Բայց մեծամասնությունը միայն վատն է տեսել», - ասում է ուղերձում Վլադ Մագան՝ հավելելով, որ չի հասկանում որտեղից այդքան չարություն ճանապարհորդի նկատմամբ, որն ընդամենը իր ծնողների տունն էր փնտրում:
Ինչպես հաղորդում է PanArmenian-ը` ավելի վաղ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Վլադ Մագան կարողացել է հասնել Գյանջա և գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդերն են սկսվել, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: