Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի» (ODTÜ) չորս ուսանող է կալանավորվել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է Ermenihaber-ը:
Հուլիսի 6-ին համալսարանում տեղի ունեցած ավարտական արարողության ժամանակ ուսանողներն Էրդողանին ծաղրող պաստառ են ցուցադրել։ Անմիջապես հաջորդ օրը ձերբակալված ուսանողները դատարանի որոշմամբ կալանավորվել են և մեղադրվել Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալել էին նաև պաստառը պատվիրած քաղաքացուն և այն տպագրած տպարանի աշխատակիցը։