Երգչուհի Կատյա Լելը պատմել է, որ իր նոր՝ «Սպոլնա» երգի խոսքերի հեղինակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
«Մի անգամ նա ինձ վաղ առավոտյան բանաստեղծություն է ուղարկում և ասում՝ ես չեմ քնել ողջ գիշեր, 15 րոպեի ընթացքում տեքստ եմ գրել քո և քո կյանքի մասին»,- պատմել է երգչուհին։
Կատյա Լելը խոստովանել է, որ սկզբում ինքը ցանկանում էր երաժշտություն գրել Զախարովայի տեքստի հիման վրա, սակայն հետագայում նրան երաժշտություն է նվիրել կոմպոզիտոր Ալեքսանդր Լունևը։