Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի նախաստորագրման արարողությունը, փաստաթղթի տեքստի բանակցություններն ավարտվել են: Փաստաթուղթը ստորագրել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տեղեկության մեջ նշվում է, որ գործըներության առաջնահերթությունները ԵՄ եւ Ադրբեջանի հարաբերություններում կարեւոր քայլ են ապագա տարիների համար: Գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի եւ Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի էլ ավելի ամրապնդմանը: