Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ անդամ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«10 տարի է անցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի առաջին նիստից, որի ժամանակ մեծ նպատակներ նախանշվեցին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ: Վրաստանն անպայման կդառնա մեր կազմակերպության անդամ, և մեր առաջնորդներն իրենց ներդրումը կունենա, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս արագ», - ասել է Ստոլտենբերգը: