ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Մաքսիմ Շևչենկոյին հեռացրեց նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի կազմից: Միաժամանակ, Պուտինի հրամանով, խորհրդի կազմում են ընդգրկվել գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովին և փոխվարչապետ Վիտալիյ Մուտկոյին, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Շևչենկոն մասնակցություն էր ունեցել Ադրբեջանում կազմակերպված «Ադրբեջանը՝ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» խորագրով խորհրդաժողովին, բարձրացել ապրիլյան քառօրյայի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրավված Լելե-Թեփե բարձունքը: