Իրանի տնտեսական խնդիրները նրան կստիպեն իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Վաշինգթոնի հետ անվտանգության մասին նոր համաձայնագիր փնտրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովում մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ շփվում է «մեծ հարգանքով»՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնվի նոր համաձայնագրին:
«Ես գիտեմ, որ նրանք շատ խնդիրներ ունեն, նրանց տնտեսությունը փլուզվում է, բայց ես ձեզ հետեւյալը կասեմ՝ ինչ-որ պահի նրանք ինձ կզանգահարեն եւ կասեն. «Եկեք գործարք կնքենք»»: