Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այս մասին հուլիսի 12-ին Վարշավայում կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին իր ելույթում հայտնել է Էդուարդ Շարմազանով:
«Մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը և ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, և Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը»,- նշել է Շարմազանովը: