ՌԴ և ԱՄՆ նախագահների գագաթաժողովի իդեալական արդյունք կլինի առանցքային հարցերի շուրջ խողովակների ապասառեցումը, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լարրի Քինգին տրված հարցազրույցում:
«Եթե մեզ հաջողվի գործարկել բոլոր խողովակներն այն հարցերի շուրջ, որոնցում ունենք տարաձայնություններ, հասկանալ՝ կարող ենք արդյոք գտնել ընդհանրություններ այդ հարցերում, ինչպես նաև որոշել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մենք կարող ենք համագործակցել ի շահ մեր երկու պետությունների, միջազգային հանրության և հանուն ռազմավարական կայունության, ապա դա կլինի գագաթաժողովի իդեալական արդյունք», - նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալու է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին լիաֆորմատ հանդիպումը: