Այսօր "Սանկտ-ՊԵտերբուրգ" մարզադաշտում կկայանա Մունդիալ-2018-ի՝ երրորդ տեղի համար խաղը: Մրցելու են կիսաեզրափակիչներում պարտված Անգլիայի և Բելգիայի ազգային հավաքականները: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00:
Մունդիալ-2018-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 15-ին, կմեկնարկի երևանյան ժամանակով 19:00:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ի ոսկե մեդալի համար պայքարելու են կիսաեզրափակիչներում համապատասխանաբար Անգլիայի և Բելգիայի հավաքականներին հաղթած Խորվաթիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականները: