Մոլդովան “ընկերություն չի անի” Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վստահեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքերով Քիշինևը ցանկանում է "ընկերություն անել" բոլորի հետ, սակայն չի ուզում “օգտագործվել” ընդդեմ որևէ մեկի: “Մենք մտադիր չենք ընկերություն անել Արևմուտքի հետ ընդդեմ ՌԴ-ի: Սա իմ դիրքորոշումն է և, չնայած երկրում առկա են կառավարություն և խորհրդարանական մեծամասնություն, որոնք մտածում են, որ կարող է լինել այլ կերպ, սակայն մի քանի ամսից մեզ մոտ ընտրություններ են, և իրավիճակը կարող է փոխվել”, - հայտարարել է Մոլդովայի նախագահը: