ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի հայրենակիցների հարցերին: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ. վաղը ժամը 22.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Խնդրում եմ այս գրառման ներքո գրեք ձեր հարցերը: Կպատասխանեմ ամենաշատ like ստացած 15 հարցերին»,- գրել է վարչապետը: