Արցախի Հանրապետության բնակիչը ինքնակամ ոստիկանությանն է հանձնել «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր, հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 13-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչ 1993թ. ծնված Հ. Մ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է 1 հատ, առանց համարի «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր, որը նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում գտել է Հադրութի շրջանի Մեխակավանի տարածքից», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: