Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջազգային օրակարգի հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համատեղ քայլերին, նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր եւ տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համատեղ քայլերին՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի եւ Աստանայի ձեւաչափի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Պայմանավորվել են շփումները շարունակելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: