Սպիտակ տունը զեկույց է տարածել, որի համաձայն՝ աղքատության դեմ պատերազմը, որն ԱՄՆ-ում սկսվել էր ավելի քան կես դար առաջ, «փաստացի ավարտվել է», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Զեկույցը պատրաստել է ԱՄՆ նախագահին առընթեր Տնտեսական խորհրդատուների խորհուրդը: Նրա տվյաներով՝ 1961 թվականից աղքատության մակարդակը նվազել է 90 տոկոսով, եւ ներկայումս ամերիկացիների միայն 3 տոկոսն է աղքատության նիշից ցածր ապրում: