Իսրայելը հրթիռակոծել է սիրիական բանակի դիրքերը

11:40     16 հուլիսի, 2018

Իսրայելի ռազմա-օդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին Հալեպ նահանգում, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:

«Թշնամին հրթիռային հարված է հասցրել Նեյրաբ ավիաբազայից հյուսիս գտնվող մեր օբյեկտներից մեկին», - ասվում է գործակալության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ սիրիական բանակը միայն նյութական վնաս է կրել:

 

 


© armedia.am