Բանակցություններն ավելի քան գերազանց են անցել: Այս մասին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ի պատասխան հարցին, թե ինչպես են բանակցություններն ընթացել, արտգործնախարարն ասել է. «Հիմա ձեզ ամեն ինչ կպատմեն»:
Երբ լրագրողները շարունակել են պնդել, Լավրովն ասել է, որ, ինչպես և մի քանի տարի առաջ Մինսկում տեղի ունեցած բանակցությունների դեպքում էր` «ամեն ինչ ավելի քան գերազանց է անցել»: